Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-հունիսին բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80,342-ով

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի գործունեության 2021թ. առաջին կիսամյակի ցուցանիշները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Միությունից։

2021թ. առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 80,342-ով՝ կազմելով է 2,576,937: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 5.4%:

Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 31,532,464 գործարք, որը 2020թ. առաջին կիսամյակի համեմատ ավելացել է 51.9 %-ով: 2020թ. առաջին կիսամյակի համեմատ 28.3%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 811,921 մլն դրամ:

Share