Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկ. Ֆինանսավորում և հավելյալ ծառայություններ՝ կանանց

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ «Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակում գործարկել է  ակցիա: Դրանով  սկսնակ և գործող բիզնեսին առաջարկվում է ֆինանսավորում շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման և կրեդիտորական պարտքի մարման նպատակով:

Սկսնակ բիզնեսի համար նախատեսված է մարման արտոնյալ ժամանակահատված:

Շահառու կարող են դառնալ կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի վերջնական շահառուները կանայք են:

Ակցիայի շահառուները բանկային որոշ պրոդուկտներից կօգտվեն արտոնյալ պայմաններով: Մասնավորապես՝  Իրավաբանական անձ  եւ Անհատ ձեռնարկատեր վարկառուների համար անվճար կլինեն ընթացիկ հաշիվների բացումը եւ վարումը, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրումը, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը եւ այլն: Իսկ  Անհատ ձեռնարկատեր, Իրավաբանական անձի առնվազն 50% բաժնետեր/եր/, տնօրեն կամ իրական շահառու հանդիսացող կին ֆիզիկական անձ վարկառուների համար՝ խնայողական հաշվի բացումը եւ վարումը, փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը: Իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումը եւ սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:

Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի անվճար ֆինանսական խորհրդատվություն:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/campaignforwomen/

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share