Բաժին. Ֆինանսական

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները կազմել են 19.8 մլրդ դրամ. 2021թ. I եռ.

2021թ. առաջին եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 19.819 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.532 մլրդ դրամով կամ 7.18%-ով։

Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտները նվազել են 1.439 մլրդ դրամով կամ 11.17%-ով և կազմել 11.452 մլրդ դրամ։ Beeline-ի (Տելեկոմ Արմենիա) եկամուտները նվազել են 8.4 մլն դրամով կամ 0.2%-ով և կազմել 4.197 մլրդ դրամ, իսկ Ucom-ի եկամուտները նվազել են 84.4 մլն դրամով կամ 1.98%-ով և կազմել 4.17 մլրդ դրամ։

Նշված ժամանակահատվածում Viva-MTS-ի գործառնական ծախսերը կազմել են 6.128 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 5.324 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 3.58 մլրդ դրամ։

Beeline-ի գործառնական ծախսերը կազմել են 2.874 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.323 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.059 մլրդ դրամ։

Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 2.449 մլրդ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.721 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.746 մլրդ դրամ։

Share