Բաժին. Ֆինանսական

2024թ.-ից Mastercard-ը կհրաժարվի մագնիսե ժապավեններով քարտերից

Վճարային քարտերի առաջատար Mastercard համակարգը 2024թ.-ից նախատեսում է փուլ առ փուլ հրաժարվել մագնիսե ժապավեններով քարտերի թողարկումից, իսկ դրանց սպասարկումը կդադարեցվի 2033թ.-ից։

Ընկերությունը պատրաստվում է անցնել բոլոր առումներով ավելի անվտանգ չիպերով քարտեր և առանց կոնտակտի վճարումների, որոնց թիվը կտրուկ աճել է COVID-19-ի պայմաններում։

2021թ. երկրորդ եռամսյակում աշխարհում իրականացված քարտային վճարումների 45%-ը եղել է առանց կոնտակտ։

Share