Բաժին. Ֆինանսական

2021թ. մայիսի դրությամբ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ՏՏ ոլորտի ներկայացուցիչները

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. մայիսի դրությամբ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետները՝ 513,797 դրամ։ Մասնավորապես, ՏՏ ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 644,016 դրամ։

Երկրորդը հանքարդյունաբերությունն է 467,098 դրամ։ Եռյակը եզրափակում է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 427,250 դրամ։

Պետական կառավարման և պաշտպանության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը 274,355 դրամ է։ Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ 230,795 դրամ։ Շինարարություն՝ 217,780 դրամ։ Փոխադրումներ և պահեստային տնտեսություն՝ 205,938 դրամ։ Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում՝ 199,108 դրամ։ Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 188,259 դրամ։ Մշակող արդյունաբերություն՝ 183,541 դրամ։ Մշակույթ, զվարճություններ և հանգիստ՝ 182,440 դրամ։ Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 180,847 դրամ։ Մեծածախ և մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում՝ 144,558 դրամ։ Անշարժ գույքի հետ կապված գործունեություն՝ 141,908 դրամ։ Վարչարարական և օժանդակ գործունեություն՝ 136,905 դրամ։ Կրթություն՝ 127,405 դրամ։ Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն՝ 121,613 դրամ։ Սպասարկման այլ ծառայություններ՝ 120,453 դրամ։ Կացության և հանրային սննդի կազմակերպում՝ 102,788 դրամ։

 

Share