Բաժին. Ֆինանսական

Աննա Վարդանյանը դադարեցրել է Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը

Աննա Վարդանյանը դադարեցրել է  Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում լրագրող գործընկերներիս՝ միասին արդյունավետ համագործակցության համար:

Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆինանսների նախկին նախարարներ Վարդան Արամյանին ու Ատոմ Ջանջուղազյանին ինձ վստահելու և պրոֆեսիոնալ փոխգործակցության համար: Նրանց հետ աշխատելը մեծ պատիվ էր ու կարևոր փորձառություն»,- Արմենպրեսի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Աննա Վարդանյանը:

Share