Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկում  ակցիաների արդյունքներ են ամփոփվել

Կոնվերս Բանկում ամփոփել են VISA միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ երկու ակցիայի արդյունքները:

Դրանցից առաջինի շրջանակում  Վիզա քարտերով ամենաշատ Card to Card  փոխանցումներ կատարած եւ ստացած 10-ական հաճախորդ ստացել է Երեւան պարկի 2-ական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում  պարգեւատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:

Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից եւ նշել. << Card to Card  փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում   Card to Card  փոխանցում է  կատարել կամ ստացել մոտ 2000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5000-ը: Զգալիորեն աճել է նաեւ Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության եւ հետաքրքրության արդյունքն է>>:

Նշենք, որ օգոստոսի վերջին կավարտվի եւս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգեւ ոսկու ձուլակտորներ կստանան  Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:

Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2021/05/31/visa_gold_points_promotion/:

Share