Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/08/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.64%-ով և կազմել 65.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 5.75%-ով և կազմել 68.93 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.17%-ով և կազմել 1803.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.66%-ով և կազմել 23.58 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.88%-ով և կազմել 1009.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.45%-ով և կազմել 2589.00 դոլար, պղնձի գինն աճել է 3.22%-ով և կազմել 9221.50 դոլար, կապարի գինն աճել է 1.24%-ով և կազմել 2289.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.95%-ով և կազմել 18898.00 դոլար, անագի գինը նվազել է 1.41%-ով և կազմել 32634.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2947.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.41%-ով և կազմել 43233.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 35335.71 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 4479.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.55%-ով և կազմել 14942.65 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 15852.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.86%-ով և կազմել 6683.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7109.02 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 1649.94 կետ:

Share