Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 24/08/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.14%-ով և կազմել 67.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.57%-ով և կազմել 70.70 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1796.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.51%-ով և կազմել 23.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.15%-ով և կազմել 998.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.47%-ով և կազմել 2627.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 9305.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 2284.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.87%-ով և կազմել 19063.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 32703.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.14%-ով և կազմել 2981.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43233.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 51500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 35366.26 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 4486.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 15019.80 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 15905.85 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 6664.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 7125.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 1660.90 կետ:

 

Share