Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 26/08/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.72%-ով և կազմել 68.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.28%-ով և կազմել 72.12 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.85%-ով և կազմել 1804.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.38%-ով և կազմել 23.70 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.38%-ով և կազմել 981.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2614.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 9315.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 2285.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.89%-ով և կազմել 18859.00 դոլար, անագի գինն աճել է 1.43%-ով և կազմել 33366.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 2996.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.46%-ով և կազմել 43828.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 2.08%-ով և կազմել 50430.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 35213.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 4470.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 14945.81 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 15793.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 6666.03 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 7124.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.14%-ով և կազմել 1634.79 կետ:

Share