Բաժին. Ֆինանսական

Սարկիսով եղբայրները` Ֆորբսի Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների առաջատար տասնյակում

Ֆորբսի ռուսական հրատարակչությունը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցուցակը, որտեղ տեղ է զբաղեցրել 10 ընտանիք։

Առաջին հորիզոնականում Բակալչուկների ընտանիքն է՝ 13.1 մլրդ դոլար։ Wildberries առցանց առևտրային ցանցի սեփականատերերը Տատյանա և Վլադիսլավ Բակալչուկներն են։ Տատյանային է պատկանում բիզնեսի 99%-ը, իսկ Վլադիսլավին՝ 1%։

Երկրորդ հորիզոնականում Գուրևներն են։ Նրանց ընդհանուր կարողությունը գնահատվում է 6.3 մլրդ դոլար։ Գուևների կարողությունը բաժանված է ընտանիքի գլուպ Անդրեյ Գուրևի, նրա կնոջ՝ Եվգենիա Գուրևայի, աղջկա՝ Յուլիա Գուրևա-Մոտլոխովայի և որդի՝ Անդրեյ Գուրևի միջև։

Երրորդ տեղում են Ռոտենբերգները՝ 5.95 մլրդ դոլար կարողությամբ։ Ընտանիքի գլուխ Արկադի Ռոտենբերգի կարողությունը 3 մլրդ դոլար է, նրա եղբոր՝ Բորիս Ռոտենբերգի կարողությունը՝ 1.25 մլրդ դոլար։ Բորիս Ռոտենբերգի որդի Իգորի կարողությունը 1.15 մլրդ դոլար է, իսկ դուստր Լիլիյա Ռոտենբերգի կարողությունը 550 մլն դոլար է։

Չորրորդը Գուցերիևներն են, նրանց ընդհանուր կարողությունը 3.7 մլրդ դոլար է։ Հիմնական բիզնեսը Սամֆար ընկերությունների խումբն է, որը զբաղվում է նավթով, ածուխով, անշարժ գույքով և մանրածախ առևտրով։

Հինգերորդը Եվտուշենկովներն են՝ 3.2 մլրդ դոլար։ Ընտանիքի հիմնական բիզնես միավորը ԱՖԿ Սիստեմա կորպորացիան է։

Շայմիևների ընտանիքը վեցերորդն է՝ 3 մլրդ դոլար, Թաթարստանի նախկին նախագահի ընտանիքի կարողությունը բաժանված է Այրատ Շայմիևի՝ 1.45 մլրդ դոլար, նրա եղբայր՝ Ռադիկ Շայմիևի՝ 1.5 մլրդ և որդի՝ Տիմուր Շայմիևի՝ 40 մլն դոլար, միջև։

Յոթերորդ հորիզոնականում Ռախիմկուլովներն են՝ 1.95 մլրդ դոլար, նրանց Kafijat ընկերության սեփականատերերն են։

Ութերորդ տեղում Բաժաևներն են՝ 1.75 մլրդ դոլար, իսկ իններորդ տեղում Լիննիկներն են՝ 1.7 մլրդ դոլար։

Տասնյակը եզրափակում են հայազգի Սարկիսով եղբայրները, Սերգեյ Սարկիսով՝ 835 մլն դոլար, Նիկոլայ Սարկիսով՝ 835 մլն դոլար, որոնց ընդհանուր կարողությունը 1.65 մլրդ դոլար է։ Նրանք ՌԵՍՈ ապահովագրական ընկերության համասեփականատերերն են։

Share