Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 30/08/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.26%-ով և կազմել 68.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.58%-ով և կազմել 73.12 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 1818.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.37%-ով և կազմել 24.12 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.49%-ով և կազմել 1001.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 30-ին առևտրային շրջան չի կայացել։

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 35399.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 4528.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.90%-ով և կազմել 15265.89 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.22%-ով և կազմել 15887.31 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 6687.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7148.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 1684.70 կետ:

Share