Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 31/08/21

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.17%-ով և կազմել 68.97 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.39%-ով և կազմել 72.10 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1817.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.83%-ով և կազմել 23.92 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 1007.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.53%-ով և կազմել 2696.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.20%-ով և կազմել 9457.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 2278.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.17%-ով և կազմել 19488.00 դոլար, անագի գինն աճել է 1.64%-ով և կազմել 34127.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.38%-ով և կազմել 3007.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.55%-ով և կազմել 44070.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50430.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 35360.73 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 4522.68 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 15259.24 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 15835.09 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.11%-ով և կազմել 6680.18 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7119.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 1684.16 կետ:

Share