Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Հայտնի են հոդվածների մրցույթի հաղթողները և հատուկ մրցանակակիրները

Ամփոփվեց Կենտրոնական բանկի և Վիքիմեդիա Հայաստանի կողմից կազմակերպված ֆինանսատնտեսագիտական հոդվածների մրցույթը: Մրցույթի շրջանակներում գրվել էր 119 հոդված, և 8 խմբագիրներ ստացան դրամական և հատուկ մրցանակներ:

ՈՎՔԵ՞Ր ԷԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ 2021 թվականի Հունիսի 1-30-ը արդեն խմբագրման դասընթացներին մասնակցած և փորձառու խմբագիրները սկսել էին Ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ խմբագրել հայերեն Վիքիպեդիայում։

ՈՎՔԵ՞Ր ՀԱՂԹԵՑԻՆ Մրցույթի շրջանակներում գրվել է 119 հոդված, և 8 խմբագիրներ ամփոփման ընթացքում ստացան հատուկ մրցանակներ և ստացան դրամական պարգև 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Ալլա Սարգսյանը 2-րդ հորիզոնականում է Անի Սահակյանը 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սլավիկ Սահակյանը:

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ Նախագծին օժանդակող գործընկերներն էին Ինեկոբանկը, Արդշինբանկը, Բանկերի միությունը, Ավտոապահովագրողների բյուրոն, ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիան և ֆոնդային բորսան, Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիան: Հատուկ մրցանակներ ստացան՝ Հայաստանի Բանկերի Միության կողմից՝ Շողեր Ոսկանյան Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից՝ Գոհար Ղուլյան Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիայի կողմից` Սառա Աշուղաթոյան Արդշինբանկի կողմից՝ Ռիմա Մանասերյան, Ալլա Սարգսյան և Մելանյա Հովհաննիսյան Ինեկոբանկի կողմից՝ Սլավիկ Սահակյանը Կենտրոնական Դեպոզիտարիայի և Ֆոնդային բորսայի կողմից՝ Սլավիկ Սահակյանը Եվ վերջում, բոլորիս ցանկությունն էր, որ շարունակական լինի հայկական Վիքիպեդիայի հարստացումը։ Abcfinance.am թիմը և մեր գործընկերները սիրով պատրաստ են օժանդակել նյութերով և տեղեկատվությամբ՝ լինելով բոլոր հոդվածագիրների կողքին։

Share