Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 03/09/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 493.65 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.17 դրամով և կազմել 586.06 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.78 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.32 դրամով և կազմել 683.06 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 18.31 դրամով և կազմել 28767.37 դրամ: Արծաթի գինն աճել է 3.98 դրամով և կազմել 383.53 դրամ: Պլատինի գինը նվազել է 186.88 դրամով և կազմել 15871.21 դրամ:

Share