Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/09/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 112,629,024 ԱՄՆ դոլար 491.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 118,365,870 ԱՄՆ դոլար 494.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 495.30  դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,419,183 եվրո 579.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 22,499,975 եվրո 586.27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

 RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,521,879,797 ՌԴ ռուբլի 6.71 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,328,310,756 ՌԴ ռուբլի 6.79 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար:

Share