Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/09/21

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.10%-ով և կազմել 69.17 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 72.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.26%-ով և կազմել 1825.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.28%-ով և կազմել 24.73 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 1018.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.02%-ով և կազմել 2758.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.43%-ով և կազմել 9412.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.76%-ով և կազմել 2273.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.91%-ով և կազմել 19620.00 դոլար, անագի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 32830.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.75%-ով և կազմել 3019.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 44070.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 50840.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 15932.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 6743.50 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 7187.18 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 1737.01 կետ:

Share