Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-հուլիսին ՀՀ պետբյուջեի պակասուրդը կազմել է 131.46 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 920.17 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 86.8 մլրդ դրամով կամ 10.42%-ով։

Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,051.6 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12.09%-ով կամ 113.4 մլրդ դրամով։ Ինչ կայանում է պակասուրդին, ապա այն աճել է 26.58 մլրդ դրամով կամ 25.34%-ով և կազմել 131.46 մլրդ դրամ։

Ինչ կայանում է 2021թ. հուլիսի ցուցանիշներին, ապա բյուջեի եկամուտները կազմել են 129.3 մլրդ դրամ, ծախսերը՝ 185.27 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 55.97 մլրդ դրամ։

Share