Բաժին. Ֆինանսական

Եռակողմ հուշագիր ՀՀ ֆինանսների նախարարության, ԵԱԶԲ և Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության միջեւ

Ֆինանսների նախարարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) եւ Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարարը, ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը եւ АКРА գործակալության խորհրդի նախագահ Միխայիլ Սուխովը:

Հուշագրի շրջանակներում կողմերը սահմանում են համագործակցության հետեւյալ ոլորտները՝ Հայաստանի Հանրապետությանը սուվերեն վարկային վարկանիշի շնորհում, վարկանիշային ծառայությունների մատչելիության ապահովում, ներառյալ՝ ՀՀ ֆինանսական շուկայի ռեզիդենտ ընկերությունների՝ АКРА վարկային վարկանիշներով գնահատում, ՀՀ թողարկած պարտատոմսերին վարկային վարկանիշների տրամադրում՝ ԵԱԶԲ-ի հետ համագործակցության ծրագրերի շրջանակներում շահավետ պայմաններով:

Արդյունավետ են գնահատվել Եվրասիական զարգացման բանկի հետ իրականացված բազմաթիվ համատեղ ծրագրեր։

Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱԶԲ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Share