Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր 0.5%-ով, հունիսի 15-ին՝ 0.5%-ով, մայիսի 4՝ ևս 0.5%-ով, փետրվարին 2-ին՝ 0.25%-ով, 2020թ. դեկտեմբերի 15-ին՝ 1%-ով։ Այսպիսով՝ 2020թ. դեկտեմբերի սկզբի համեմատ վերաֆինանսավորման տոկոսադրույքն աճել է 3.00 տոկոսային կետով և 4.25%-ից հասել  7.25%-ի։

Share