Լուսանկարը՝ Depositphotos
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 920,173 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ ցուցանիշն աճել է 86,824 մլն դրամով կամ 10.42%-ով։
Մասնավորապես, հարկերի և տուրքերի հավաքագրման ծավալներն աճել են 10.35%-ով և կազմել 872,465 մլն դրամ, որից.
Այլ եկամուտները կազմել են 43,216 մլն դրամ՝ +7.85% կամ 3,145 մլն դրամ, իսկ պետական դրամաշնորհների ծավալը կազմել է 4,491 մլն դրամ՝ +27.30% կամ 963 մլն դրամ։
Ինչ կայանում է տոկոսային պատկերին, ապա հարկերից և տուրքերից կազմավորվել են պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը։ Մասնավորապես, ԱԱՀ՝ 30.9%, եկամտային հարկ՝ 26.9%, շահութահարկ՝ 12.3% և այլն։