Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/09/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.28%-ով և կազմել 73.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.27%-ով և կազմել 77.35 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 1752.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.35%-ով և կազմել 22.68 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.99%-ով և կազմել 983.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.55%-ով և կազմել 2951.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.05%-ով և կազմել 9251.00 դոլար, կապարի գինն աճել է 0.26%-ով և կազմել 2128.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.97%-ով և կազմել 19235.00 դոլար, անագի գինն աճել է 0.29%-ով և կազմել 35100.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.66%-ով և կազմել 3057.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 53380.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.48%-ով և կազմել 34764.82 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 4448.98 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 15052.24 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 15643.97 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 6701.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7078.35 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1753.21 կետ:

Share