Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 25/09/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեպտեմբերի 22-25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 106,965,851 ԱՄՆ դոլար 481.11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 116,209,907 ԱՄՆ դոլար 484.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 481.95  դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,718,742 եվրո 562.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 21,191,204 եվրո 570.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 450,000 եվրոյի առք և վաճառք 565.50  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,879,513,564 ՌԴ ռուբլի 6.59 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,214,670,574 ՌԴ ռուբլի 6.68 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76 մլն ԱՄՆ դոլար:

 

Share