Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/09/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.93%-ով և կազմել 76.12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.70%-ով և կազմել 80.20 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1749.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.85%-ով և կազմել 22.61 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.02%-ով և կազմել 981.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 2904.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.61%-ով և կազմել 9328.00 դոլար, կապարի գինն աճել է 1.07%-ով և կազմել 2165.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 18870.00 դոլար, անագի գինը նվազել է 2.91%-ով և կազմել 35000.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 3100.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 53380.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 34869.37 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 4443.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 14969.97 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 15573.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 6650.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 7063.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 1774.24 կետ:

Share