Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 28/09/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.61%-ով և կազմել 74.13 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.86%-ով և կազմել 77.91 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.53%-ով և կազմել 1740.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.40%-ով և կազմել 22.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.38%-ով և կազմել 968.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2916.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 9260.00 դոլար, կապարի գինն աճել է 0.88%-ով և կազմել 2184.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 18610.00 դոլար, անագի գինն աճել է 1.43%-ով և կազմել 35500.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 3081.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 53380.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.63%-ով և կազմել 34299.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.04%-ով և կազմել 4352.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.83%-ով և կազմել 14546.68 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.09%-ով և կազմել 15248.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.17%-ով և կազմել 6506.50 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7028.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.01%-ով և կազմել 1756.26 կետ:

Share