Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 01/10/2021

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,118,569 ԱՄՆ դոլար 481.44 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,451,868 ԱՄՆ դոլար 484.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 484.12 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,821,746 եվրո 559.63 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,706,101 եվրո 567.05 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 250,000 եվրոյի առք և վաճառք 565.50  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,648,331,608 ՌԴ ռուբլի 6.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,216,867,595 ՌԴ ռուբլի 6.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 47.7մլն ԱՄՆ դոլար:

Share