Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 04/10/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.53%-ով և կազմել 77.66 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.67%-ով և կազմել 81.40 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1758.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.66%-ով և կազմել 22.42 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.69%-ով և կազմել 955.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.01%-ով և կազմել 2910.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.86%-ով և կազմել 9270.00 դոլար, կապարի գինն աճել է 1.32%-ով և կազմել 2154.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.14%-ով և կազմել 18125.00 դոլար, անագի գինն աճել է 1.18%-ով և կազմել 34400.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.53%-ով և կազմել 3024.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 53380.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 34002.92 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 4300.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.14%-ով և կազմել 14255.48 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 15036.55 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 6477.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 7011.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 1785.75 կետ:

Share