Բաժին. Ֆինանսական

Համաշխարհային բանկը բարելավել է Ռուսաստանի տնտեսության աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը 3,2 տոկոսից մինչեւ 4,3 տոկոս բարելավել Է 2021 թվականին Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը: Այդ մասին ասվում Է կազմակերպության՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնտեսության վերաբերյալ զեկույցում, տեղեկացնում է Արմենպրեսը:

«Տնտեսությունը (Ռուսաստանի) պահպանվում Է ավելի վաղ ներքին պահանջարկի վերականգնմամբ եւ Էներգակիրների գների բարձրացմամբ:

Բարելավված կանխատեսումը նաեւ արտացոլում Է լրացուցիչ, թեեւ աննշան, ֆիսկալ աջակցությունը»,-նշվել Է մամուլի տեղեկագրում:

Միեւնույն ժամանակ ռուսաստանյան ՀՆԱ-ի աճի 2022 թվականի կանխատեսումը վատացվել Է՝ 3,2 տոկոսից մինչեւ «այնուամենայնիվ կայուն» 2,8 տոկոս, իսկ 2023 թվականի համար՝ 2,3-ից մինչեւ 1,8 տոկոս: Զեկույցի հեղինակներն իրենց որոշումը պարզաբանել են պահանջարկի ակնկալվող կայունացմամբ եւ արդյունաբերական հումքի գների նվազմամբ:

Բացի այդ, ինչպես կարծում են մասնագետները, ՕՊԵՔ+-ի կողմից նավթի հանույթի սահմանափակումների աստիճանաբար թուլանալու պատճառով Ռուսաստանի իշխանությունները կվերադառնան բյուջետային կանոնին: Համաշխարհային բանկում այն կարծիքին են, որ Ռուսաստանի տնտեսության աճի հեռանկարի վրա ազդում են աշխարհաքաղաքական լարվածության Էսկալացումը, ներառյալ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2021 թվականին, պատվաստման ոչ բավարար տեմպերը եւ ԿԲ-ի հանգուցային դրույքի մակարդակի բարձրացումը ռեկորդային ցածր ցուցանիշներով:

Տնտեսության զարգացման նախարարության պաշտոնական կանխատեսումը բազային վարկածով ենթադրում Է ընթացիկ տարում Ռուսաստանի տնտեսության աճ 4,2 տոկոսով, 2022-2023 թվականներին՝ 3 տոկոսի մակարդակով:

Գերատեսչության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովն ավելի վաղ ասել Է, որ առաջիկա տարիներին 3 տոկոս ապահովելը թույլ կտա ներքին սպառումը եկամուտների մակարդակի բարձրացման, ներդրումային ցիկլի գործարկման եւ երկրի արտահանական պոտենցիալի զարգացման հաշվին: Կանխատեսման պահպանողական տարբերակով 2021 թվականին դինամիկան պետք Է կազմի 3,9 տոկոս, 2022-2024 թվականներին՝ 3 տոկոսից ցածր:

Հոկտեմբերի 5-ին ֆինանսների նախարարության ղեկավար Անտոն Սիլուանովը չի բացառել, որ տնտեսական աճի տեմպերը 2021 թվականի արդյունքներով կարող Է գերազանցել կառավարության կանխատեսումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share