Բաժին. Ֆինանսական

Կոտայքի մարզում բացվեց Ամերիաբանկի թվով երկրորդ մասնաճյուղը

Կոտայքի մարզում բացվեց Ամերիաբանկի թվով երկրորդ մասնաճյուղը: Հրազդան քաղաքի Զ. Անդրանիկի 139 հասցեում գտնվող «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով հաշիվ բանկի «Հրազդան» մասնաճյուղում մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Ամերիաբանկի մասնաճյուղերի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Այս մասնաճյուղի մեկնարկային կազմը 9 հոգուց է կազմված՝ աշխատակիցների ավելացման միտումով: Մասնաճյուղն ունի բոլոր տեխնիկական հնարավորությունները՝ հաճախորդների պահանջները, ակնկալիքներն ու բանկի առաջարկած ծառայությունները որակյալ ձևով մատուցելու համար:

«Ֆիզիկական անձանց «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի, անվճար տրամադրում է օնլայն/մոբայլ բանկինգ ծառայություններ, անվճար հաշիվ՝ ծառայությունների ողջ փաթեթով, VISA ստիկեր՝ տարեկան 1500 դրամ սպասարկման վճարով՝ 3000 դրամի փոխարեն: Արշավի շրջանակում իրավաբանական անձանց մեկ տարով անվճար տրամադրվում է օնլայն/մոբայլ բանկինգ ծառայություններ, ընկերության 2 ղեկավարների համար մեկական վճարային քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի և բիզնես տեսակի քարտ՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի»:

Այս տարի Ամերիաբանկը Երևանում և մարզերում բացել է 4 մասնաճյուղ, մինչ տարեվերջ կբացվի ևս մեկը:

«Ամերիաբանկն ունի աճի և զարգացման հստակ ռազմավարություն: Այդ ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը հաճախորդների սպասարկումն է՝ տեխնոլոգիական, թվային գործիքների օգտագործմամբ: Հաշվի առնելով մեր հաճախորդների բազայի ընդլայնման տեմպերը՝ մենք կարևորում ենք մեր հասանելիությունը մասնաճյուղային ցանցում : Այսպիսով, ընդլայնվում ենք և փորձում մասնաճյուղեր բացել այն թիրախային հիմնական քաղաքներում, որտեղ հաճախորդների կենտրոնացում կա», – ասում է Ամերիաբանկի մարածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու հավելում՝ թեև ընթացիկ տարին բանկը կամփոփի 5 նորաբաց մասնաճյուղով, այնուամենայնիվ, բանկի ծառայությունների 90 տոկոսն իրականացվում է մասնաճյուղերից դուրս` օնլայն եղանակով:

Ամերիաբանկի աշխատակազմը ջանք չի խնայում հաճախորդին առավել մոտ, հարմար ու հասանելի լինել՝ անկախ մասնաճյուղ այցելությունից:

Share