Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/10/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.85%-ով և կազմել 76.62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.35%-ով և կազմել 80.60 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 1760.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 22.60 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 3.33%-ով և կազմել 979.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 2888.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.08%-ով և կազմել 9082.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 2148.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.63%-ով և կազմել 18100.00 դոլար, անագի գինն աճել է 0.07%-ով և կազմել 35200.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.07%-ով և կազմել 3026.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46250.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 53380.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 34416.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 4363.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 14501.91 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.46%-ով և կազմել 14973.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.26%-ով և կազմել 6493.12 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 6995.87 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.38%-ով և կազմել 1814.64 կետ:

Share