Բաժին. Ֆինանսական

Մի հաջողության պատմություն – Խնձորի ինտենսիվ այգի

«Ինտենսիվ այգիների հիմնման գաղափարը ծնվեց մոտ 4 տարի առաջ: Քանի որ ինտենսիվ այգիների մշակույթը նորություն էր մեզ համար, եւ փորձ չունեինք այդ ոլորտում, նախ հիմնեցինք մեկ հեկտար խնձորի այգի: Իսկ մեկ տարի անց որոշեցինք ընդլայնել տարածքը: Կոնվերս բանկի աջակցությամբ այսօր 1  հեկտարը դարձրել ենք  4 հեկտար: Այգին արդեն բերք է տալիս»,-ասում է սեփականատեր Նոնա Հովսեփյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե այգում կարկտապաշտպան ցանց է տեղադրվել եւ կաթիլային ոռոգման ցանց անցկացվել, ինչի շնորհիվ կարողացել են էականորեն կրճատել ոռոգման ջրի ծախսը եւ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքի կորուստը:

Այսօր այգում 5 տեսակի խնձոր է աճեցվում: Թեեւ խնձորը պահանջարկ ունի նաեւ Հայաստանում, բերքի զգալի մասն արտահանվում է:

Կոնվերս Բանկի գյուղատնտեսության վարկավորման պայմանները՝ https://www.conversebank.am/hy/agriculturalloans

Share