Ֆինանսական

Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գևորգ Մաչանյանը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին: 

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը և խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Անանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք հաջողություններ: 

Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով: 

ՀԲՄ խորհրդի նախագահ Գևորգ Մաչանյանն ունի ավելի քան քառասնամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ կենտրոնական բանկում, իսկ հիմնադրման օրվանից հանդիսանում է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը: Գևորգ Մաչանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ (https://armswissbank.am/am/about/gov-bodies/) հղմամբ: 

Share