Ֆինանսական

Թուրքական արժույթը դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել

Դոլարի նկատմամբ թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 11-ին այն նվազել է՝ կազմելով 9,00 լիրա մեկ դոլարի դիմաց՝ անցնելով նախորդ նվազագույն ռեկորդային ցուցանիշից (8.95), որը գրանցվել է սեպտեմբերի 29-ին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով «Bloomberg»-ին:

Թուրքական արժույթի արժեզրկման գործընթացը շարունակվում է նախորդ տարվա աշնանից սկսած: Այդ ժամանակ, գործակալության տվյալներով, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Անկարան ներքաշվել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ:

Share