Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Կայացավ Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 18-րդ նիստը

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՀ կենտրոնական բանկում տեղի ունեցավ ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի (Ծրագիր) մշակման և իրագործման հանձնաժողովի 18-րդ նիստը: Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրին Ծրագրով սահմանված ֆինանսական կրթման նախագծերի` նախորդ եռամսյակի արդյունքները և քննարկեցին հետագա անելիքները: Հիշեցնենք, որ Ծրագիրը մեկնարկել է 2014թ-ին և այն վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը: Վերանայման արդյունքում Ֆինանսական կրթման ազգային ռազմավարությունը վերանվանվել է՝ դառնալով Ֆինանսական կրթման ծրագիր (ՀՀ Կառավարության 22 հուլիս 2021 թ. N1208-Լ որոշում):
Share