Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/10/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 82.48 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 84.29 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.41%-ով և կազմել 1775.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.69%-ով և կազմել 23.51 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.81%-ով և կազմել 1048.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.46%-ով և կազմել 3200.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.96%-ով և կազմել 10275.00 դոլար, կապարի գինն աճել է 1.41%-ով և կազմել 2373.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.74%-ով և կազմել 20175.00 դոլար, անագի գինն աճել է 2.00%-ով և կազմել 38250.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.11%-ով և կազմել 3753.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.08%-ով և կազմել 56545.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 35258.61 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 4486.46 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 15021.81 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 15474.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 6673.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 7203.83 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 1876.56 կետ:

Share