Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալն աճել է 10.99%-ով. Առաջատարն Ամերիաբանկն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 62.54%-ով կամ 2.74 մլրդ դրամով՝ կազմելով 7.13 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 15-րդ հորիզոնականում է։

Ակբա բանկը երկրորդն է՝ 4.38 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 4.43%-ով կամ 186.18 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 25-րդ հորիզոնականում է։

Երրորդն Ինեկոբանկն է՝ 4.18 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 65.78%-ով կամ 1.66 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 28-րդն է։

Հայբիզնեսբանկը չորրորդն է՝ 3.52 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 0.90%-ով կամ 32.11 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 36-րդն է։

Հայէկոնոմբանկը 5-րդն է՝ 3.15 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 41.49%-ով կամ 924.29 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում Արդշինբանկն է՝ վճարած 2.79 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 10.32%-ով կամ 320.69 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 53-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ-Հայաստան բանկը յոթերորդն է՝ վճարված 2.62 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 26.62%-ով կամ 551.03 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 58-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը ութերորդն է՝ 2.45 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 16.46%-ով կամ 482.55 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 61-րդ հորիզոնականում է։

Իններորդ տեղում է ԱյԴի բանկը՝ 2.03 մլրդ դրամ վճարված հարկով։ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 108.24%-ով կամ 1.06 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 76-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկը 10-րդն է՝ վճարած 1.84 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 38.77%-ով կամ 1.16 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 82-րդ հորիզոնականում է։

Յունիբանկը 11-րդն է՝ 1.63 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 27.91%-ով կամ 632.51 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 102-րդն է։

Արարատբանկը 12-րդն է՝ վճարած 1.62 մլրդ դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 11.54%-ով կամ 167.88 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 104-րդ է։

13-րդ հորիզոնականում Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 1.51 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 7.61%-ով կամ 106.69 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 108-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 14-րդն է՝ վճարած 693.57 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 8.15%-ով կամ 52.29 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 226-րդն է։

Էվոկաբանկը 15-րդն է՝ 642.56 մլն դրամ հարկով։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ անկում՝ 56.16%-ով կամ 823.19 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 245-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 555.93 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 14.55%-ով կամ 70.62 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 293-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 178.30 մլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 4.61%-ով կամ 8.6 մլն դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 849-րդ հորիզոնականում է։

Ինչ կայանում է Կենտրոնական բանկին, ապա 2021թ. հունվար-սեպտեմբերին բանկի կողմից վճարվել է 1.28 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 24.47 մլն դրամով կամ 1.88%-ով։

Առևտրային բանկերի կողմից 2021թ․ հունվար-սեպտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 40.92 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 10.99%-ով կամ 4.05 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.70%-ը։ 2020թ.-ին նշված ցուցանիշը 4.65% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/10/21 դրությամբ՝ 476.55 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 85.87 մլն դոլար։

2021թ. առաջին ինն ամիսներին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Ամերիաբանկը՝ 2.74 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ԱյԴի բանկը՝ +108.24%։

Share