Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/10/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 82.25 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.68%-ով և կազմել 84.26 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 1787.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.90%-ով և կազմել 24.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 1056.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 3023.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 9935.00 դոլար, կապարի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2380.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.58%-ով և կազմել 20475.00 դոլար, անագի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 37400.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 3544.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 56545.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 35603.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 4549.78 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 15215.70 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 15472.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 6686.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 7190.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.92%-ով և կազմել 1868.16 կետ:

Share