Բաժին. Ֆինանսական

Ներսես Երիցյան. պետական կապիտալ ծախսերը 2022-ի համար նախանշված տնտեսական աճի հենասյուներից են

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում քննարկվում էր «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Այսպիսով, գալիք տարվա բյուջեի նախագծում առաջնահերթություն են անվտանգության համակարգի բարեփոխումը, ենթակառուցվածքների զարգացումն ու կրթության, գիտության արդիականացումը:

Նախագծով 2022-ին նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, բյուջեի եկամուտներն էլ կկազմեն 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ: Աճել են նաև ծախսերը՝ 16 տոկոսով: Ըստ նախագծի՝ 2022 թվականի կապիտալ ծախսերը 347 միլիարդ դրամ են կազմում:

Բյուջեի նախագծի քննարկման շրջանակում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նկատեց՝ պետական կապիտալ ծախսերը 2022-ի համար նախանշված տնտեսական աճի հենասյուներից են և երկարաժամկետ տնտեսական զարգացման երաշխիք, ԿԲ-ն կարևոր է համարում կապիտալ ներդրումների ծրագրված ցուցանիշների կատարողականի ապահովումը և արդյունավետության բարձրացումը:

Share