Բաժին. Ֆինանսական

Ներսես Երիցյանը ներկայացրեց 2022թ-ի ԿԲ կապիտալ և վարչական ծախսերը

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման շրջանակում Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց 2022թ-ի ԿԲ կապիտալ և վարչական ծախսերը:

Գալիք տարի նախատեսված է ԿԲ կապիտալ ներդրումների աճ, որը կկազմի 7,3 միլիարդ դրամ: Իսկ ինչի վրա է ծախսվելու գումարը, Երիցյանը մանրամասնում է:

«ԿԲ նշանակալի նախագծերից կցանկանամ առանձնացնել կիբեռանվտանգության կենտրոնի և տեղեկատվական փոխանակման հարթակի ստեղծումը, որը պետք է ներդրվի ամբողջ ֆինանսական համակարգում, որպեսզի կարողանանք անցած տարվանից սրված կիբեռանվտանգության ռիսկերը արդյունավետորեն լուծել: Գործընթացների նկարագրման, կատարելագործման համակարգի ներդրման վրա եմ ուզում ուշադրություն հրավիրել, որը երկարաժամկետում մեր բյուջեն կարող է չկրճատել, բայց էապես կկարողանա կառուցվածք փոփոխել, մարդկային կապիտալի խնդիրը լուծելը, որը լուրջ մարտահրավեր է հատկապես թվայնացման օրակարգի և նոր տեխնոլոգիաների զարգացման առումով»:

ԿԲ ցանցի անվտանգության արդիականացումը, թղթադրամի վերահաշվարկի և տեսակարարման նոր համակարգի ձեռքբերումը, որով ԿԲ փոխնախագահը խոստանում է քղաքացիների համար ապահովել անվտանգ և բարձր որակի թղթադրամների շրջանառում:

Այս նախագծերի իրականացումը միասին կկազմի 4,6 միլիարդ դրամ, որն ամբողջ ծախսերի 63 տոկոսն է: Մնացորդի 26 տոկոսը կուղղվի տեխնոլոգիական ենթակառուցվածքների վերազինմանը:

«2022-ի ընթացքում ԿԲ-ն նախատեսում է իրականացնել վարչական շենքի վերակառուցման և արևային պանելների տեղադրման աշխատանքներ, որոնց արժեքը գնահատվում է շուրջ 260 միլիոն դրամ, ինչպես նաև նախատեսվում է վեց ծառայողական մեքենայի փոխարինում», – ներկայացնում է Երիցյանը:

Նախատեսված է նաև 450 միլիոնի ներդրում ուղղել Սթաքմանի (?) դուստր ձեռնարկությանը, որն առանց հաշիվների տրանսֆերտների համակարգ է՝ անցած տարի գործարկված: Կայությունյունն ապահովելու համար ևս մեկ տարի ներդում անելու կարիք կա, որից հետո ընկերությունն ինքը կհոգա իր ծախսերը՝ արագ և հարմարավետ վճարումների հարթակ դառնալով:

Share