Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 03/11/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.17%-ով և կազմել 80.02 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.82%-ով և կազմել 81.38 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.46%-ով և կազմել 1775.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.47%-ով և կազմել 23.61 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.31%-ով և կազմել 1040.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.96%-ով և կազմել 2724.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.74%-ով և կազմել 9590.00 դոլար, կապարի գինն աճել է 0.21%-ով և կազմել 2390.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.10%-ով և կազմել 19700.00 դոլար, անագի գինն աճել է 0.41%-ով և կազմել 37100.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 3327.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.10%-ով և կազմել 58300.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 36157.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 4660.57 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 15811.58 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 15959.98 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 6950.65 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7248.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 1826.65 կետ:

Share