Ֆինանսական

Ֆրանկֆուրտի սակարանի գլխավոր ինդեքսը հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին

Ֆրանկֆուրտի DAX ֆոնդային սակարանի հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերությունները, նոյեմբերի 4-ին սակարկությունների առաջին ժամերին հասել է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 16 055 կետի: Այդ մասին են վկայում առեւտրական հրապարակի կայքում հրապարակված տվյալները:

Նոյեմբերի 4-ի առավոտյան DAX-ը գերազանցել է 16 հազար կետի նշագիծը: Սակայն այնուետեւ ինդեքսն աննշան իջել է մինչեւ 16 004 կետ: Հունվարի սկզբին DAX-ը հաղթահարել էր 14 հազար կետի արգելքը, իսկ մարտի վերջին առաջին անգամ գերազանցել 15 հազար կետի նշագիծը: Նախորդ առավելագույնը կազմել է 16 030 կետ:

Շատ բանով նման աճը կապված է ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի հետ (կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները), որը ձեռնամուխ է եղել դրամա-վարկային քաղաքականության բարենորոգման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share