Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 05/11/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 153,139,915 ԱՄՆ դոլար 475.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 134,612,070 ԱՄՆ դոլար 477.99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 22,900,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,951,133 եվրո 550.16 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,965,370 եվրո 554.71 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,419,396,579 ՌԴ ռուբլի 6.64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,152,788,763 ՌԴ ռուբլի 6.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.7 մլն ԱՄՆ դոլար:

Share