Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 08/11/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.90%-ով և կազմել 81.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.73%-ով և կազմել 83.34 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 1825.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.87%-ով և կազմել 24.46 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.48%-ով և կազմել 1050.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 8-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.43%-ով և կազմել 2558.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.17%-ով և կազմել 9540.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2355.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.82%-ով և կազմել 19575.00 դոլար, անագի գինն աճել է 1.35%-ով և կազմել 37500.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.56%-ով և կազմել 3228.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 36432.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 4701.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 15982.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 8-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 16046.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.10%-ով և կազմել 7047.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 7300.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 1865.46 կետ:

Share