Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 09/11/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.89%-ով և կազմել 84.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.12%-ով և կազմել 85.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1828.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 24.40 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.58%-ով և կազմել 1056.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.68%-ով և կազմել 2601.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.26%-ով և կազմել 9660.00 դոլար, կապարի գինն աճել է 0.70%-ով և կազմել 2372.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.31%-ով և կազմել 19635.00 դոլար, անագի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 37450.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.00%-ով և կազմել 3293.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 36319.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 4685.25 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 15886.54 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 16040.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 7043.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 7274.04 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 1864.21 կետ:

Share