Տնտեսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 10/11/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.30%-ով և կազմել 81.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.70%-ով և կազմել 82.81 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.28%-ով և կազմել 1852.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.64%-ով և կազմել 24.80 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.76%-ով և կազմել 1075.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.00%-ով և կազմել 2575.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 9570.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.98%-ով և կազմել 2325.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 19550.00 դոլար, անագի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 37350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 3284.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 36079.94 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.82%-ով և կազմել 4646.71 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.66%-ով և կազմել 15622.71 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 16067.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 7045.16 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 7340.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1853.64 կետ:

Share