Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/11/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.90%-ով և կազմել 81.42 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.66%-ով և կազմել 82.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.08%-ով և կազմել 1869.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 25.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.88%-ով և կազմել 1098.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 2678.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.20%-ով և կազմել 9732.00 դոլար, կապարի գինն աճել է 0.08%-ով և կազմել 2356.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.25%-ով և կազմել 19800.00 դոլար, անագի գինը նվազել է 0.26%-ով և կազմել 37800.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.18%-ով և կազմել 3256.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 59500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 36087.45 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4682.80 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 15853.85 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 16148.64 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 7128.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7351.86 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 1791.44 կետ:

Share