Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 16/11/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.61%-ով և կազմել 80.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.12%-ով և կազմել 81.78 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.75%-ով և կազմել 1855.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.99%-ով և կազմել 25.00 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.39%-ով և կազմել 1072.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.87%-ով և կազմել 2628.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 9650.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 2325.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 19550.00 դոլար, անագի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 37455.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 3197.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 45000.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.36%-ով և կազմել 61500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 36142.22 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 4700.90 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 15973.86 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 16247.86 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 7152.60 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 7326.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.33%-ով և կազմել 1767.58 կետ:

Share