Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է 4.2%-ով

ՀՀ առևտրային բանկերի կողմից հրապարակված 2021թ. երրորդ եռամսյակի հաշվետվությունների համաձայն 2021թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 37 մլրդ դրամով կամ 4.2%-ով, իսկ 30.06.2021թ.-ի համեմատ աճել է շուրջ 12 մլրդ դրամով կամ 1.3%-ով:

Ինչ կայանում է ակտիվներին, ապա 2021թ. 9 ամիսների ընթացքում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 248 մլրդ դրամով կամ 3.7%-ով, իսկ 30.06.2021թ.-ի համեմատ՝ 115 մլրդ դրամով կամ 1.7%-ով:

Share