Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 19/11/2021

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 122,441,881 ԱՄՆ դոլար 474.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119,866,604 ԱՄՆ դոլար 477.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 8,100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 16,550,791 եվրո 538.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 25,890,364 եվրո 544.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,528,066,634 ՌԴ ռուբլի 6.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,523,267,258 ՌԴ ռուբլի 6.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 27,000,000  ՌԴ ռուբլու առք և վաճառք 6.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 63.1 մլն ԱՄՆ դոլար:

Share