Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Ուժը կորցրած է ճանաչվել «ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան

Ներդրումային ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական պահանջների խախտումներ թույլ տալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 23.11.2021 թվականի թիվ 18 ԲԳ Ա որոշմամբ ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվել «ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍՊԸ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշատակված որոշումը պարունակում է բանկային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ ստորև հրապարկվում է որոշման միայն եզրափակիչ մասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

23.11.2021 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 18 ԲԳ Ա

«ՎԻՔԵՓԻԹԸԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 17.09.2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ՆԸ0017 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ  ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՈՐՈՇՈՒՄ Է.

  1. Ամբողջությամբ ուժը կորցրած ճանաչել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 17.09.2019 թվականի թիվ 133-Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված թիվ ՆԸ0017 ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիան:
  2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակել սույն որոշման եզրափակիչ մասը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում զանգվածային լրատվության միջոցներով Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում հրապարակվելու պահից և այն ենթակա է անհապաղ կատարման:
  4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ   ՄԱՐՏԻՆ ԳԱԼՍՏՅԱՆ 

Share